Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին աշխատանքից ազատելու նախագահին ուղղված առաջարկությունը

10/05/2018 12:48
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին աշխատանքից ազատելու նախագահին ուղղված առաջարկությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ: «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- գրել է նա: