ՀՀԿ-ական գյուղապետն անձնական վրեժից դրդվա՞ծ է՝ փորձում «փուռը տալ» դպրոցի տնօրենին

09/05/2018 23:00
ՀՀԿ-ական գյուղապետն անձնական վրեժից դրդվա՞ծ է՝ փորձում  «փուռը տալ» դպրոցի տնօրենին


Մեր կայքին են դիմել մի  քանի մանկավարժներ՝ տեղեկացնելով, որ Արարատի մարզի Դալարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Ալեքսանյանը կեղծ ֆեյքերի միջոցով, փորձում է արատավորել իրենց դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանի բարի համբավն ու պատիվը:

Ըստ մանկավարժների, գյուղապետն օգտագործում է համազգային շարժման ժամանակաշրջանը՝ հին անձնական վրեժը լուծելու Շողիկ Հախվերդյանից:

«Բանն այն է, որ ներկայիս ուսմասվար՝ Մարիամ Ղադիմյանը, ով գյուղապետի ֆավորիտն է, 90-ականներին Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենն էր, հեռացվել է պաշտոնից՝  լիազորությունները չարաշահելու պատճառով: Այս փաստը մինչ օրս Գագիկ Ալեքսանյանը հանդուրժել չի կարողանում, ով քավոր- սանիկական կապերի մեջ է Մարիամ Ղադինյանի հետ:

Գյուղապետի հովանավորչությամբ  այսօր ուսմասվար աշխատող՝ Մարիամ Ղադինյանին Գագիկ Ալեքսանյանը տարիներ ի վեր  խոստացել է տնօրենի պաշտոնը: Եվ ահա եկել է նպաստավոր ժամանակը, երբ դպրոցների տնօրենները համազգային շարժմանը զուգընթաց ՝հայտնվում են  մամուլի մամլիչի տակ:

Ըստ մեր զրուցակից մանկավարժների, գյուղապետը թերզարգացած մարդ է, ով ՏՏ-ների ոլորտից չի հասկանում, նրան այդ հարցում օգնում է իր դուստրը՝ կեղծ ֆեյքերով, արատավոր նյութեր տարածելով իրենց հարգված տնօրենի մասին:


Մենք հաճախ ենք ականատես եղել գյուղապետի և տնօրենի հակամարտությանը ու միշտ զարմացել  գյուղապետի վրեժխնդրության և մանրախնդրության վրա: Գագիկ Ալեքսանյանը չի հանդուրժում նաև մարզպետ Արամայիս Գրիգորյանին, ում մասին  ստահոդ  լուրեր է տարածում գյուղապետարանի աշխատակիցների միջոցով՝ վստահեցնելով գյուղացիներին, որ ինքն է Դալարում  որոշողը: Քանի որ ինքը կռված, այս երկրի համար արյուն թափած տղա է:

Շողիկ Հախվերդյանին համայնքում հարգում են որպես հմուտ ղեկավարի ու ուսուցչի, լավ ընտանիք  ու  երկրին պիտանի զավակներ դաստիարակող մոր: Թացն ու չորը եկեք չխառնենք այս խառը ժամանակներում, բարձր պահենք ուսուցչի դժվար ու պատասխանատու աշխատանքը: Եվ ոչ մի անձնական վրեժխնդրության թիրախ թող չդառնա ոչ մի ուսուցիչ, հիշենք, որ նրանց հեղինակության հաշվին է  կրթվում ներկա և ապագա  սերունդը: Այս ամենից ելնելով խնդրում ենք  ձեզ, արձանագրել մամուլում այս  փաստը»,- վերջացնելով իրենց խոսքը, ասացին մեր զրուցակիցները:

Անի Մադոյան