Սահակաշվիլին անդրադարձել է Նիկոլի վարչապետ ընտրվելուն

08/05/2018 19:30

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին:

Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ կա, արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ եւ Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ նա արձագանքել էր Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ պատգամավորներից մեկի ելույթին, ով  Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Սաակաշվիլիից շնորհավորանք ստանալու մեջ:

Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Հայաստանի խորհրդարանում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են իմ հետ կապերի մեջ: Ես Փաշինյանին չեմ ճանաչում, բայց այդ պատգամավորներին ուզում եմ ասել՝ դուք խնդիր ունեք ոչ թե միջազգային դավադրութան, այլ սեփական ժողովրդի հետ, որին հոգնեցրել է ձեր գողությունը և ձեր ցինիզմը: Հայաստանը կառուպցիայից ազատ է լինելու և հաջողակ»