«Եվրատեսիլ 2018»-ի բացման արարողությունը

07/05/2018 10:13

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել Է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի բացման արարողությունը: 

Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Արվեստի, ճարտարապետության եւ տեխնոլոգիաների թանգարանում: Պորտուգալիան 63-րդ Եվրատեսիլի անցկացման իրավունքն ստացել Է Կիեւում Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ: Մրցույթին մասնակցում Է 43 երկիր:

Հայաստանի մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

Հիշեցնենք, որ միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում  հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, ով հավաքեց 24 միավոր՝ վաստակելով իրավունք ներկայացնելու Հայաստանը  «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում: