Վճռաբեկ դատարանի նախագահը վարկաբեկել է դատական համակարգը

07/05/2018 08:29
Վճռաբեկ դատարանի նախագահը վարկաբեկել է դատական համակարգը

Հարգելի քաղաքացիներ, իրավաբաններ, փաստաբաններ, լրագրողներ, իրավական և ժողովրդավարական հասարակություն ունենալու համար նախ անհրաժեշտ է արդար դատական համակարգ ունենալ։

Այսօր պարզ դատական գործերով դատավարությունները ձգվում են տարիներով, քաղաքացին դատական համակարգին չի վստահում, իրավունքի դատական պաշտպանությունը անարդյունավետ է։

Այս հարցին լուծում տալը հրատապ պահանջ է։


Մայիսի 7-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս, որից հետո մասնակիցները շարժվելու են դեպի ՀՀ վճռաբեկ դատարան՝ Վ․ Սարգսյան 5՝ պահանջելու վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականը։


Նաիրիտի աշխատակիցները բոլորին խնդում են միանալ ակցիային՝ հանուն արդար և անկաշառ դատական համակարգի։
Նաիրիտի աշխատակիցների շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյան