Ուղիղ միացում. Ի՞նչ է կատարվում ՌԴ-ում. Ցուցարարները նշում են, որ ՍՍՀՄ փլուզումն էլ Հայաստանից սկսվեց

05/05/2018 16:06

Այսօր ողջ Ռուսաստանի տարածքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհները ցույցեր են կազմակերպել:

Բողոքի ակցիան կրում է «Նա մեր ցարը չէ» անվանումը: Ցույցերը տեղի են ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախաշեմին:

Շատ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, իշխանությունները չեն արտոնել ցույցերի անցկացումը: Մի քանի քաղաքներում ակցիայի անցկացման նախօրեին իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են ակտիվիստներին, ովքեր կոչ էին անում մասնակցել այսօրվա ցույցերին:

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին յութուբյան ալիքում իր հաղորդման ընթացքում ասել էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները միասնական ազգի ցնցող օրինակ են, որն ապացուցեց՝ ազատ մարդիկ կարող են հասնել փոփոխությունների և ազատ մարդիկ մեծամասնություն են։