Հրատապ. Իրական սարսափ ֆիլմ ՝ Էջմիածնում, մորթված արյունոտ գլուխներ

04/05/2018 22:58
Հրատապ. Իրական սարսափ ֆիլմ ՝ Էջմիածնում, մորթված արյունոտ  գլուխներ

Համաժողովրդական հեղափոխության ֆոնին՝ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի  ընդվզող դպրոցականների  ծնողների խոսքերով.

«Էջմիածնի դև, Մանվել Գրիգորյանի կինը՝ հանրահայտ Նազիկ Ամիրյանն ապօրինաբար սեփականաշնորհել է թիվ 1 դպրոցի տարածքն ու բակը: Դպրոցի  մուտքի մոտ  կողք-կողքի մսի վաճառքի խանութներ են, ամեն  վաղ առավոտյան, մորթված կովի, խոզի, գառի արյունոտ գլուխները շաղ են տալիս գետնին: Բանն այն է, որ խանութների ետնամասը  պահեստն է, որը հենց դպրոցի մուտքի տարածքում է, որտեղով դպրոցի բակ  են մտնում  մեր մատղաշ երեխաները, որոնց հոգեկերտվածքի վրա բացասաբար են անդրադառնում մորթված կենդանիների արյունոտ գլուխներն՝ իրենց  բաց սարսափած աչքերով:Մեր քյորփեքը վախեցած են, մենք էլ՝ հետները, էլ հնարավոր չէ այս ամենի մասին լռելն ու կուլ տալը»,- զայրացած պատմում էին ծնողները:

Եղանք դպրոցում և ականատես եղանք մորթված սև կովի գլխի, որը հենց դպրոցի մուտքի ներսում էր: Երբ այս հարցով դիմեցինք դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանին, վերջինս խուսափեց պատասխանել և խորհուրդ տվեց հարցերն ուղղել մեզ  այդ մասին տեղեկացրած դպրոցականների ծնողներին:

Երբ մոտեցանք մսի խանութներին, կենդանու գլուխը տարել էին ներս, ենթադրում ենք, որ տեսախցիկի առկայությունը զգոն էր պահել տերերին, նախօրոք մաքրել էին տարածքը լրատվության տեսախցիկից, իսկ խանութի վաճառողները վստահեցնում էին մեզ, որ չգիտեն, թե ովքեր են և որտեղ են  գտնվում խանութի սեփականատերերը:

 Հ.Գ. Հրավիրում ենք պատկան մարմիների ուշադրությունը՝ խնդրո առարկային: