«Ցոլակյանն այն մարդկանցից չէ, որ խղճի մտոք քայլեր անի...»

04/05/2018 22:42
«Ցոլակյանն այն մարդկանցից չէ, որ խղճի մտոք քայլեր անի...»


Արթիկի
 տարածաշրջանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մայիսի մեկին ԱԺ ՀՀԿ խմբակցության խայտառակ ընտրությունից հետո իսկական աժիոտաժ է առաջացրել Ֆելիքս Ցոլակյանի կատարած ընտրությունը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետը, ով վերջին տարիներին Շիրակի մարզն էր ղեկավարում ՀՀԿ-ից ընտրված միակ պատգամավորն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Այս ֆոնին հետաքրքրական է եղել, նաեւ, մարզի դատախազի՝ Կարեն Գաբրիելյանի «պանիկան», ով մայիսի երկուսին Շիրակից դեպի Երեւան ցույցերի մեկնողների ճանապարհը կտրել է Ապարան քաղաքում ու մեծամասնությանը խնդրելով ու համոզելով ետ ուղարկել իրենց տներ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Կարեն Գաբրիելյանի աշխատանքային գործունեության կնքահայրը նույն Ֆելիքս Ցոլակյանն է եղել, ով այդ պաշտոնի դիմաց, ըստ չար լեզուների, Կ. Գաբրիելյանից 50 հազար ԱՄՆ դոլար է վերցրել՝ «տեղ հասցնելու նպատակով»:

Ու հիմա, ըստ վերը նշված աղբյուրի, Կարեն Գաբրիելյանն անհարմար դրության մեջ է հայտնվել, անգամ մի նեղ շրջապատում, նկատի ունենալով Ֆելիքս Ցոլակյանին սրտնեղել է, թե. «Բիձեն լրիվ ցնդելա... քանի կար էս համակարգի գովքն էր անում, Սերժի պոչը բռնած ման գալիս, հիմա դե՞մ ա գնում Սերժին ու իրա կուսակցությանը ու մեզ էլ հիմար դրության մեջ քցում...»:

Իսկ թե ինչպիսի՞ մեկնաբանություն են տալիս Ֆելիքս Ցոլակյանի քայլին Շիրակի մարզում, զրուցակիցս տվեց կարճ պատասխան. 

-Ցոլակյանն այն մարդկանցից չէ, որ խղճի մտոք քայլեր անի, նրա քվեարկությունը մտածելու տեղիք տվեց


Հերմինե Մանուկյան