Հակոբ Հակոբյանը 20 ժամ է մուրում իրեն պատկանող ՀԷԿ-ը փակած գյուղացիներից

03/05/2018 22:26
Հակոբ Հակոբյանը 20 ժամ է մուրում իրեն պատկանող ՀԷԿ-ը փակած գյուղացիներից

Այսօր առավոտյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնք։ Հիշեցնենք, որ վարդենիկցիները երեկ ճանապարհները փակելուց հետո փակել էին նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արփա-Սեւան» թունելի ԲԲԸ նախագահ Հակոբ Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը: 

Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, որոշեց «ռոմանտիկ» ժանրով սկսել խոսակցությունը.

- Ես էստեղ հավաքված երիտասարդներին չեմ ճանաչում, բայց մի բան ուզում եմ հարցեմ՝ Հակոբյան Հակո՞բն ա ձեր թշնամին, թե՞ պատգամավորն։

-Հակոբն, պատգամավորն, ՀՀԿ-ն, - պատասխանեցին վարդենիկցիները

- Եթե թշնամին պատգամավորն ա, թշնամի ա, քանի որ Նիկոլ Փաշինյանին դե՞մ ա քվերակե։

-Այո՜,- միաբերան բղավեցին վարդենիկցիները։

- Ժողովուրդ ջան, Վարդենիկն 2017 թվականի ապրիլի 2-ին 3 հաձար ձեն ա տվել հանրապետականին՝ այդ թվում և ինձ։ Հիմա մի տարի հետո դուք փոշմանել եք, ճի՞շտ ա, ուզում եք Նիկոլը դառնա վարչապետ,- չհասցրեց իր խոսքը ավարտել Հակոբյանը։

-Մի րոպե ես էդ հարցի պատասխանը տամ,- բոլորին հանգստացնելով՝ ասաց վարդենիկցիներից մեկը,- մենք էդ 3 հազար ձայնը տվել ենք պարոն Հովեյանին՝ Հովեյ Հովոյին ենք տվե։

-Ես ձեր պատգամավորն եմ եղե, ինձ մի տարի պետք չի, երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք, մենք 20 ժամում փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին։ Այսինքն՝ մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար, երկրորդը՝ ձեզնից ո՞վ ա դավաճանին հարգում, բա դուք ուզում էիք՝ ես դավաճան դառնայի ձեր համար, բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս ինձ, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվերակողը։

-Պարոն Հակոբյան, բա հանրապետական կուսակցությունն, որ 20 տարի էս ժողովրդին էդ 58 դեպուտատով դավաճանեցին, դու էդ հարցի պատասխանն կարա՞ս տաս մեզի։


Մանրամասները՝ տեսանյութում: