Խորտակված երազների սեփականատիրոջ հույսը

03/05/2018 20:57
Խորտակված երազների սեփականատիրոջ հույսը

Նիկոլը՝ վարչապետ: Այս հույսով  նոր  մոմ է իր հոգում   վառել Նիկոլի երբեմնի լրագրող՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով մխչյանցի Հովհաննեսի երակներով ժամանակին  Նիկոլին էր հասցնում պատվերով հոդվածներ,  օլիգարխիայի  հաստափոր ծրարներով՝ «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունում ավարը Նիկոլի հետ կիսելու նպատակով:

Այս օրերին Զոհրաբյան Նառան աղոթում է, որ քաղաքական արենայում ոչ մի անակնկալ չխանգարի Նիկոլին, որպեսզի  վերադառնա անցյալի համագորցակցությունը, այս անգամ ՝ Նիկոլ-վարչապետ ֆորմատով:

Թքած, թե ի՞նչ կմտածի հասարակությունը, երբ ոչ վաղ անցյալում, ԱԺ-ում, դիտում էր իր և Նիկոլի փոխհրաձգությունները՝ բամփելու  հայտնի գործով, համեմված կծու վիրավորանքներով:

Վարչապետի պաշտոնը դա նաիրական տենչանք էր, սիրեկան Մկան տեսքով, որը կարճ ժամանակում  խորտակվեց՝ թրջելով Մկան մազերն ու Նառայի գուլպաները:

Կարճ ժամանակ անց՝ լույս է առկայծում Նառայի ճանապարհին՝ Նիկոլի վարչապետի տեսիլքով:

Ու այսպիսի կրծողներով գնում ենք դեպի մեզ  կուրացնող արևը..

 

Նարինե Հասրաթյան