«Ռեալ»-ը երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

02/05/2018 11:05
«Ռեալ»-ը երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3-րդ տարին անընդմեջ հանդես կգա Մադրիդի «Ռեալ»-ը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիա»-ին: Առաջինը խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց հանդիպման հաշիվը բացեցին «Բավարիա»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Կիմիչը: Սակայն 11-րդ րոպեին Բենզեման վերականգնեց հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսի հենց մեկնարկին նույն Բենզեման նաև դուբլ ձևակերպեց: 63-րդ րոպեին Խամեսը գրավեց նախկին թիմի դարպասը և հաշիվը դարձրեց 2:2:

Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց «Ռեալ»-ը: