Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ տեսել Է իր նորածին թոռնորդուն

02/05/2018 10:54
Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ տեսել Է իր նորածին թոռնորդուն

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսել Է իր նորածին թոռնորդուն՝ Քեմբրիջի արքայազն Լուի Արթուր Չառլզին: Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ նորածնին տեսնելու համար Նորին Մեծությունը Վինձորի դղյակից եկել Է Քենսինգթոնյան պալատ՝ Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու՝ փոքրիկի ծնողների նստավայրը:

Տղան ծնվել Է ապրիլի 23-ին: Սա զույգի երրորդ երեխան Է. 2013 թվականի հուլիսին ծնվել Է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան:

Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից եւ եղբորից ու քրոջից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: