Ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում

01/05/2018 20:33

Արցախի Հանրապետության ԶՈՒ-ն տեղեկացնում է, որ ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:

ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո:

Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը: