Շեղում. Համակարգին մոռացա՞ք

29/04/2018 23:16
Շեղում. Համակարգին  մոռացա՞ք

ՀՀ վարչապետի պաշտոնակռվի աղմուկի մեջ, այս օրերին  խլացել ու մոռացվել է կոռուպացված  պետական համակարգը:

Մինչդեռ այս մոնոլիտ կառույցն իր մեջ է ներառում ՀՀԿ ողջ քաղաքական վերնախավն իր որկրամոլ ու ագահ պաշտոնյաներով:Սա երկրի այն կույրաղիքն է, որը տարանջատում է թագավորին ու ժողովրդին միմյանցից՝ ունենալով առանցքային դերակատարում երկրի ղեկավարման գործընթացներում:

 Քավոր-սանիկական,խնամիական, ախպերական  կապերով միաձուլված  պետական այս  ցանցը դարձել է երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը, որը  անխնա թալանում ու թշվառության գիրկն է գցում ՀՀ  քաղաքացիներին:

Վերջիներս փողոցային պայքարի ձևն են ընդունել՝ համակարգը խորտակելու նպատակով:Սակայն, կարծես թե համաժողովրդական շարժմումը շեղվում է իր ուղեծրից, թե՞ դա միայն  թվում է…



Նարեկ