Ապարանի քաղաքապետը մահակներով ծեծել է ուսանողներին

25/04/2018 18:23
Ապարանի քաղաքապետը մահակներով ծեծել է ուսանողներին

Ապարանյան մեր լրատվական խողովակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ Ապարանի 6-ամսյա քաղաքապետ Կարեն Եղիազարյանն անձամբ իր թիմակիցներով, մահակներով ծեծի է ենթարկել ապարանցի ուսանողներին, ովքեր չհանդուրժելով իշխանության անարգել երկրի թալանը,  շտապել են Երևան՝ մասնակցելու «Քայլ արա՝ մերժիր Սերժին» համաժողովրդական  շարժմանը:

Ահա ձեզ դեղնակտուց ՀՀԿ-ականի մեկ թարմ օրինակ, որը հոշոտում ու ստորացնում  է իր հայրենակիցների երեխաներին, երկրի երիտասարդությանը: