Հանրապետության բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում

25/04/2018 16:15
Հանրապետության բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում
Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է
Բագրատաշենի մաքսատունը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում:


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին