Հերոսի անունը շահարկելը կրքերը բորբոքելու միտու՞մ ուներ

25/04/2018 08:34
Հերոսի անունը շահարկելը կրքերը բորբոքելու միտու՞մ ուներ

Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ապրիլի 23-ի հանրահավաքի ժամանակ, Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացել էր հարթակ եւ ելույթ ունեց՝ պատմելով, որ «երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ...»: 

Իրականում, ինչպես թերթերից մեկին հայտնել է Աբաջյան ընտանիքը, նման բան տեղի չի ունեցել, իսկ ելույթ ունեցող անձն իրենց անծանոթ է, իսկ ընտանիքի ու զոհված որդու անունը շահարկելուց հետո, Ռոբերտ Աբաջյանի իրական պապը՝ Գեւորգ Աբաջյանն, ինչպես ինքն է ասել՝ «ամբողջ գիշեր չեմ քնել...»:

Հ.Գ. Հուսանք ինքնակոչը կհայտնվի ու կպատժվի, իսկ կազմակերպիչները ավելի զգույշ կլինեն, եւ կրքերը թեժացնելու համար մեր հանգուցյալ զավակների անունը չեն շահարկի անձնական նկրտումների համար: