ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նոր մտածողությամբ օժտված երիտասարդների

21/04/2018 20:30
ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նոր մտածողությամբ օժտված երիտասարդների
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգը արհեստավարժ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող,
օտար լեզուների իմացությամբ, նոր մտածողությամբ օժտված երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, որը կնպաստի
հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը, սույն թվականի մայիսի 2-ից կազմակերպում է անվճար
դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար, որոնց
արդյունքներով լավագույն մասնակիցներին ՊԵԿ նախագահի կողմից կտրվի հավաստագիր և կառաջարկվի աշխատանք Պետական
եկամուտների կոմիտեում:


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին