«Հերոսներին հարգենք, որ ճիշտ սերունդ դաստիարակվի»

20/04/2018 07:39
«Հերոսներին հարգենք, որ ճիշտ սերունդ դաստիարակվի»

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ 78-ամյա Ռազմիկը մատնացույց անելով գյուղի կենտրոնում տեղակայված Անդրանիկ Օզանյանին նվիրված պուրակը, պատմեց վերանորոգման աշխատանքների մասին ու կոչ արեց բոլոր համայնքներում տեղադրել մեծ Զորավարի արձանը:


-Էսպիսի պուրակները շատ կարեւոր են նրանով, որ ազգասեր ու հայասեր սերունդ դաստիարակվի: Զորավար Անդրանիկն անշահախնդիր մարդ է եղել, իր անձնական շահը մի կողմ դրած, կյանքը նվիրել է հայ ազգի համար, իսկ հմիկվանները՞։  Մեզանից հետո եկողներն էլ պետք է ամեն օր քնից զարթնելով տեսնեն հերոսների քանդակած դեմքերը, որ ամեն մեկը ուզենա դառնա Անդրանիկ։ Էս արձանը գյուղապետ Համլետ Ղազարյանի նախաձեռնությամբ դրեցին ու ամբողջ գյուղը մեկ մարդու նման կանգնեց էս շինարարության համար, մեկը քար, մեկը ավազ բերեց, բայց մարդկանց ձեռքը փող չկա, որ ավելի մեծահարուստներ լինեն օգնեն, ավելի լավ կկարգավորվի Զորավարի պուրակը։ Մենք ամենաանբախտ ծնունդն ենք եղել, տեսել ենք պատերազմ, սով, էլի պատերազմ, հիմա էլ էս անտանելի դարաշրջանը, որ իր հետ նորից բերեց սով ու աղքատություն, իսկ պատերազմն էլ դռներիս չոքած է,- լրագրողիս հետ իր մտահոգությունները կիսեց Ռազմիկը: