Մինչեւ համայնքների խոշորացումն ավարտվի, Լոքյանը ֆորբսի ցուցակը կգլխավորի

08/02/2018 17:21
Մինչեւ համայնքների խոշորացումն ավարտվի, Լոքյանը ֆորբսի ցուցակը կգլխավորի

Ըստ մարզային մեր աղբյուրների, ինչ համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչվեց, շատ համայնքապետեր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից չեն հեռանում: 

Գյուղում ինչքան ուլ ու մաքի ունեն, գյուղապետերն ուսներին գցած, կլորիկ գումարներով ու թանկարժեք նվերներով գնում են դաշնակ ընկերոջը տեսության: Միավոր ու դրա ղեկավար դառնալու անհագ մոլուցքը կուրացրել է շատերին, այնքան, որ անգամ տարիներով թալանածն ու կուտակածը դրել են կշեռքի նժարին ու մատաղ են անում Դավիթ Լոքյանին՝ հավատալով, որ դաշնակ ընկերոջ բարի կամքից է կախված, թե խոշորացումն ինչ ֆորմատով կլինի:


Զրուցակիցներս պատմում են, որ գյուղապետերը միմյանցից գաղտնի փնջային քարտեզներ են գծել ու պահում են թեւի տակ՝ «պլյուս-մինուս» անելով «միացող-չմիացող» համայնքներին:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, բազմափորձ Դավիթ Լոքյանը թեթեւաբարո կնոջ նման ոչ մեկի չէ չի ասում՝ ընդունում է ընծաները, բազմանշանակ ժպտում ու գլխով անում, թե իբր ուր որ պետք է խոսել է ու իրեն դիմած համայնքի ղեկավարի համար բարեխոսել:


Դեռ ազգիս Կրծողը՝ Հովիկ Աբրահամյանն էր նկատել, որ իր սանիկ Դավիթ Լոքյանը միակն է, որ կարող է իր հետ մրցել ընչաքաղցության եւ կաշառք ստանալու անհագ ցանկությամբ: Եվ այս օրերին կատարվել է ապուշի երազանքը՝ ծանրաքաշ ընծաներն իրենց ոտքով են գնում Լոքյանի դուռը:


Այսպես, որ գնա Լոքյանը Ֆորբսի ցուցակում առաջատար էլ կդառնա:



Աննա Գրիգորյան