Պատերազմին պատրաստվող Ալիևին ՀՀ –ում լսող չկա

11/02/2018 15:08
Պատերազմին պատրաստվող Ալիևին  ՀՀ –ում  լսող  չկա

Լսող չկա,որովհետև իշխող  համակարգը զբաղված է երկրի թալանով,ընչաքաղցությունն ու որկրամոլությունը կուրացրել է իշխանությանը:Ալիևի ռազմատենչ հայտարարությունները  Հայաստանում  լսող չկա, որովհետև քաղաքական դասը առևտրի մեջ է ՀՀ նախագահի հետ, ըննդիմության  դիմակի տակ,  գնաճի դեմ  հավաք ու երթ են խաղում մայրաքաղաքի փողոցներում, իսկ Հեյդարի որդին՝ Ալիևն ակնարկում է գրավել ընդհուպ  մինչև  Երևանը…

Միևնույն է լսող չկա:

Գռփող  ու գող իշխանության թևերն ազատ են՝ հերոսները փակված , ԵԼՔ-ը՝ ծախված, մտավոռականներն  իրենց իսկ ընտրած  բներում,  սոցիալապես անապահով ընտանիքի տղաները՝ սահմանին, աղքատների ու արտագաղթին էլ թիվ ու սահման չկա… 

Այս դիտապատկերում Ադրբեջանի առաջին դեմքը  դիրքավորվել  է, մեր իշխանության  տանձին էլ չի, իրենք իրենց բիզնեսն ու միլիոնների կայֆերը…

Չկա  պետական , ազգային շահի մտածողություն, ստամոքսային ,կենդանական բնազդն  այլասերել է ներկա իշխանությանը: Իշխանավորներից  լքված,  սոցիալական անարդարություններից  հոգնած ու հուսահատված  ՀՀ քաղաքացիների դեմքն առայժմ  առ Աստված է…