Հետույքաբանների քծնանքն Արմեն Սարգսյան թեկնածուին

10/02/2018 06:35
Հետույքաբանների  քծնանքն  Արմեն Սարգսյան թեկնածուին

Գործ է բացվել: Իրար հերթ չտալով՝ ՀՀ ապագա նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին  քծնել են սկսել  սիամական  այս զույգը, ով հայ  հասարակությանը հայտնի է ինքնահռչակ գեներալիտետ անվամբ:

«Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է , էնի գործից վախեցող չի»,- ասել է  Մանվել Գրիգորյանը:

Գեներալական ինստիտուտը վարկաբեկող  այս տգետներն, ովքեր զուրկ են ռազմական գիտելիքներից , խոզի հոգեբանությամբ  միշտ ակընդետ հետևել ու պտտվել են  իշխանական գաթայի շուրջը՝ վայելելով խելակորույս  բուրմուքը:

Նրանց ֆիզիկական գոյությունից ԱԺ-ը  հիշեցնում է անասնագոմի:

 Եթե համաձայն չեք՝ ձայն հանեք:

Բոլորն են հիշում, թե ինչպիսի  էնտուզյազմով էր ժամանակին  Մանվել Գրիգորյանը հայհոյհում Սերժ Սարգսյանին,իսկ այսօր կարդալով այս տողերը, ինքը կարդալ չգիտի , հավանաբար կտեղեկացնեն իրեն այս մասին, որից  Մանվելի  արյունը երակներում  առնվազն կսառի:Որովհետև նախկին  գամփռից  նա վերածվել է Տակսա շնիկի, ով  այսօր  պոչն ուրախ շարժում է՝ պատեհ անպատեհ  գովաբանելով տիրոջը՝ Սերժ Սարգսյանին և նրա  առաջարկած ՀՀ նախագահի թեկնածուին:

Մանվելի տիտղոսներից է նաև դավաճանությունը, որն  անձամբ նա 2007թ-ին  փորագրեց սեփական ճակատին՝ դավաճանելով ՀՀ առաջին նախագահ՝ Լևոն Տեր Պետրոսյանին ու փուռը տալով իր համախոհներին:

Չարաչար կսխալվեն բոլոր նրանք, ովքեր կկարծեն, որ այս Էջմիածնի հայտնի զույգը դիպլոմներ չունեն: Ունեն :

Նրանք ավարտել են Իշխանաբանության Հետույքաբանական  ֆակուլտետը: Նրանց գործունեությունը բոլորիս աչքի առջևում է…


Նարեկ