Հնդկաստանում անցկացված սաֆարիի ժամանակ նկարահանել են վագրի եւ արջ-համրուկի մենամարտը

03/03/2018 09:22

 РИА Новости-ի փոխանցմամբ, տեսանյութը նկարահանվել է Մահարաշտա նահանգում՝ չորեքշաբթի: Լրագրող Աքշայ Կումարի խոսքով Մատկասուր անունով 7 տարեկան վագրը հարձակվել է էգ հակառակորդի վրա, որը ձագի հետ մոտեցել էր ջրային տարածքին:

Կումարի խոսքով՝ վագրի հարձակումներն ու մարտը 5 րոպե է տեւել: Ձագին պաշտպանելու համար արջն անընդհատ նետվել է վագրի վրա: Ի վերջո, արջին հաջողվել է դուրս պրծնել իրենից շատ ավելի հզոր վագրի ճանկից: 

Արդյունքում րկու կենդանին էլ վնասվածք են ստացել, սակայն ողջ են մնացել: