Արսենալի երկրպագուների 88%-ը կողմ է Վենգերի հեռացմանը

07/03/2018 10:39
Արսենալի երկրպագուների 88%-ը կողմ է Վենգերի հեռացմանը

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների մի խումբ («The Arsenal Supporters Trust») հարցում է անցկացրել ամենամյա ժողովից առաջ:

Հարցման մասնակիցների 88%-ը կողմ է քվեարկել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռացմանը:

Երկրպագուների միայն 7%-ն է ցանկանում, որ ֆրանսիացի մասնագետը շարունակի գլխավորել «Արսենալը»: Հարցման ամբողջական արդյունքները կհրապարակվեն այս շաբաթ, armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ESPN»-ը:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի 29 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը` վաստակած 45 միավորով:

Առաջատար «Մանչեսթեր Սիթիին» «զինագործները» զիջում են 33 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի գոտուց «Արսենալին» 13 միավոր է բաժանում: