Քամու հասցրած վնասները

09/04/2018 05:57
Քամու հասցրած վնասները

Վերջերս ուժգին քամու հասցրած վնասներից  անմասն չմնաց նաեւ Արթիկի թիվ հատուկ դպրոցը։ Վնասվել էին դպրոցի թիթեղյա տանիքից հատվածներ։ Հաշվի առնելով, որ Կառավարության փոխհատուցումն ուշ կլինի, եւ առաջիկա անձրեւներն ավելի կվնասեն դպրոցի շենքի առանձին հատվածները, դպրոցի ղեկավարությունը  բյուջեի սուղ միջոցներով վերանորոգել է տանիքը:

Մինչեւ տեղ կհասնի օգնությունը դպրոցում կատարվում են նաեւ կոյուղու վերանորոգման աշխատանքները, տարիներ շարունակ շենքը լցվում էր կոյուղաջրերից եկող գարշահոտությամբ, եւ միայն վերջերս են պարզել պատճառը ու դրա վերացման համար աշխատանքներ են իրականացվում:

Ի դեպ, դպրոցում դրական տեղաշարժեր են գրանցվել, փոխվել են պատուհանները, վերանորոգվել են սանհանգույցները, երեխաների համար լոգանքներ ընդունելու հարմարությունները, ինչպես նաեւ ներքին հարդարման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ են կրում։

Фото Հայկական Ժամ.

Բարոյահոգեբանակն մթնոլորտը կայուն է, հատուկ դպրոց հաճախող երեխաների նկատմամբ հատուկ խնամք եւ ուշադրություն է դարձվում, ներկայացնում են ծնողները, որոնք մշտապես այցելում են դպրոց։ 

Фото Հայկական Ժամ.

Դպրոցի ուսուցչական կազմի աշխատողներից բացի,  տնօրեն Սոնյա Նիկողոսյանը ամեն ժամ եւ րոպե անձամբ է շրջում դասասենյակներում, որպեսզի տեղեկանա աշակերտների հետ տարվող աշխատանքների մասին։

Фото Հայկական Ժամ.
-Մեր երեխաների նկատմամբ լավ վերաբերմունք ու խնամք ցույց տվող դպրոցի աշխատակազմի մասին լսելով հարեւան մարզերից էլ երեխաներ են բերում մեր դպրոց,-ներկայացնում են ծնողները։


Շիրակի մարզի Անուշավան համայնքի միջնակարգ դպրոցին եւս քամին վնասներ է հասցրել, տեղում անուշավանցիները կատակելով ասացին։

-Մեր դպրոցի տանիքն էլ էր քշում տանում, դպրոցում ինչքան տղամարդ աշխատող կար քամու ժամանակ դպրոցի կտուրն էին բարձրացել, որ շուտ սարքեն՝ քամին չտաներ։ Գարնան անձրեւոտ օրեր,  Գագիկ  Սուրենյանն էլ ամեն րոպե, տեղը տեղին եղանակի մասին լուրեր կտա։

Անուշավանի դպրոցում նույնպես փոխտնօրենը տեղեկացրեց, որ տանիքի վնասված հատվածները նորոգել են դպրոցի աշխատակիցների մասնակցությամբ, մինչեւ փոխհատուցում ստանալը։ Նշված ենթակառուցվածքների պատասխանատուները եւ աշխատակիցները սրտացավորեն են մոտեցել իրենց շենքային խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար, ինչը բնակիչների կողմից էլ ողջյունելի քայլ է համարվում։