ՀՀԿ-ն փորձում է ազատվել «զզվելիներից». Ի՞նչ ճակատագիր կունենա գործ տվող Գագոն

27/03/2018 04:21
ՀՀԿ-ն փորձում է ազատվել «զզվելիներից».  Ի՞նչ ճակատագիր կունենա գործ տվող Գագոն

Ընդամենը մի քանի ամիս առաջ Հանրապետական կուսակցության անուն խայտառակություններից ու ՀՀԿ-ի անունը պարբերաբար խայտառակողներից մեկը՝ Գագիկ Մելիքյանը, Տավուշի մարզի երկայնքով օրենքից ու իրավունքից էր խոսում, միեւնույն ժամանակ այդ մարզի բնակչությանը շանտաժ անելու ճանապարհով հորդորում ընտրել խնամի Արթինին:

Դա ուներ իր հիմնական եւ եսասիրական պատճառները. քանի խնամի Արթինի նման ստրուկ խնամին կա՝ Մելիքյանը մուտիլովշիկություն կանի, սրա-նրա ոտքի տակը կփորի ու կխուասափի հատկապես հարակային պարտավորություններ կատարելուց՝ այս ու այնտեղ դրոշակ սարքելով կարկառուն գործարարների անունները:

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արդեն տարիների պատմություն ունի, ինչ ՀՀԿ-ի ներսում «գործ տվողի» համբավ ձեռք բերած Գագոն Տավուշի մարզի Բերդ քաղաքի սկզբնամասում՝ Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանի հետ կապված հարկային պարտավորությունները չի կատարում:

Այն պարագայում, որ ստացված եկամուտներից, վերջին հաշվով սահմանամերձ գոտում կարող է մի քանի Տավուշեցի օջախում եւս կրակ վառվել:

Բայց դա կարեւոր չէ, կարեւոր է, որ Գագոն կեղեքի Տավուշի մարզն ու շարունակ գործ տա՝ բոլորի դեմ, միայն թե բիզնեսները ծաղկի ու քսակը լցնի:

Նշենք, որ Բերդի Մաշտոցի փողոցում գործող  գազալցակայանը շահագործում է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն: 

Այդ ընկերության հիմնադիրներից մեկը Մելիքյանի կինն է, երկրորդը՝ Երեւանի բնակիչ Անահիտ Քալանթարյանը, ով Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կինն է, մասնագիտությամբ բժշկուհի և երկուսն էլ ծնունդով Բերդից են:

Թեպետ, 2006 թվականին ընկերության բաժնետերերը փոխվել են,համաձայն որի «Վիցի գրուպ» ՍՊԸ բաժնեմասերի ամբողջ փաթեթն անցել է ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին՝ գրանցված Բերդի Այգեստան 78 հասցեում: 

Վարդան Առաքելյանն էլ, ի դեպ, Գագիկ Մելիքյանի աներորդին է: 



Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, դեռեւս 2012 թվականին բացահայտել էր, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: Դա էլ քիչ է, մինչ այսօր «Վիցի գրուպ»-ը սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ կոնկրետ ֆինանսական վնաս հասցնելով պետական բյուջեին: 

Սա էլ՝ Տավուշի մարզի մկներից է, հատկապես որ երկրի գլխավոր Մկան հետ սկսել է կամուրջներ գցել:

Ու սա էլ, Մկան պես ամեն տեղ փորելով, հասցրել է նաեւ ձրի գազալցակայաններ աշխատացնելու հետ մեկտեղ նաեւ ՀԷԿ է շահագործել, որը գործում է Պառավաքար համայնքի տարածքում: Կառուցված է Հախում գետի Հախում ջրամբարի եւ Պառավաքարի ջրանցքի վրա: 

«Վիցի գրուպ» ՍՊԸ-ն «Հախում» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէնէրգիա արտադրելու մասին լիցենզիա է ստացել 2010 թվականին, 15 տարի գործողության ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2025 թվականը: ՀԷԿ-ի հզորությունը 640 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 0,82 մլն կվտ/ժ:

Բայց զավեշտն այն է, որ այս դեպքում էլ, այդ անկուշտ Հանրապետականը հարկեր չի մուծում՝ արհամարելով հարկային ինստիտուտին ու մի ամբողջ պետությանը:

Չբավարարվելով, ունեցածով, անկուշտ կալվածատեր Գագոն, հասցրել է Տավուշի մարզում ձեռքերը պարզել շուկաների, հողատարածքների ու բենզալցակայանների ուղղությամբ, հատկապես որ խնամի Արթինն ու նրա շրջապատը աչք են փակում Գագոյի անօրինականությունների ու սրիկայությունների վրա:

Գագոն անկուշտ է նաեւ իր հին մասնագիտության՝ գործ տալու դեպքում նույնպես:

Հանրապետականի այս պառվա…..-ը, ով այլեւս սպառված ու ոչինչ չասող՝ իրենց դարն ապրած ու մաշված Հանրապետականների շարքին է դասվում, քաղաքական տեսանկյունից գոյության քարշ է տալիս իր “ստուկաչության” հաշվին: 


Սա գործ է տալիս ում դեմ կարող է՝ Աժ պատգամավորներ, մարզպետներ ու համայնքի ղեկավարներ, որոնցից որ տարիներ շարունակ “մանթո” է Գագոն:

Վերջերս էլ, սա սկսել է «մամուլով աշխատել» երկրի գլխավոր Մկան քաղաքական հակառակորդների դեմ, իսկ սրանց օգնականը այս գործում մեկ այլ ՀՀԿ-ական երաժիշտ՝ Կանաչուտցի Ալիկն է, ով Գագոյի ԱԺ սենյակում լուրեր են եփում՝ Մխչյանցի Հովիկի ախորժակները զսպողների դեմ, կան այն բոլոր Հանրապետականների, որոնցից վառված են Բերդեցի Գագոն ու Կանաչուտցի Ալիկը:

Վերջերս խորհրդարանում, աշխատակիցներից մեկն անգամ զզվանք էր հայտնել, թե ինչպես են Գագոյի սենյակում, “Հրապարակ”-ի լրագրողներից մեկին՝ Արարատի մարզի լրագրողներից՝ Լուսոյի գլխին «բամփելով» Գագոյի սենյակ տարել ու լուրեր թելադրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ միասին:

Հաջորդ օրն, ասում են, Հրապարակ թերթը ողողված էր Գագոյի ու Ալիկի թելադրած լուրերով, որոնցից մեկն էլ վերաբերում էր Արարատի մարզի դպրոցի տնօրեններից մեկի պատմությանը:

Սա դեռ հերիք չէ, Գագոն ակտիվ արշավ է սկսել նաեւ Տավուշի մարզի դատավոր Սամվել Մարդանյանի ու Սեւ քարի Անտառտնտեսության պետ՝ Աշոտ Երիցյանի դեմ, քանի որ Գագոյի համոզմունքով, այս երկուսը մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմներն են, որոնցից մի օր շուտ Գագոն ուզում է ազատվել:

Խայտառակ այս Հանրապետականի հաջորդ ձեռքբերումն այն է, որ սա կարողանում է լսել մարդկանց հեռախոսային զրույցները ու մարդկանց շանտաժների ենթարկել, որի պատճառով ասում են Գագոն մի պատմության հետ կապված «բռնվել» է, եւ չի բացառվում, որ մոտ օրերս մեծ պայթյուն լսվի Տավուշի մարզից:


Հ. Գ. Ի դեպ, այս խառնակիչը, վերջին ամիսներին, ստորություններ է սկսել իրականացնել նաեւ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված, լուրջ լարվածություն ստեղծվելով Տավուշի մարզում:

Լարվածության ու կրքերի բորբոքման պատճառը մեկն է՝ էլի խառնակչությունը:

Մուտիլովկաների ու գործ տալու անպատվաբեր գործում ներգրավված է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, լծվել է հատկապես Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ու նրա մտերիմ շրջապատին վարկաբեկելու գործին:

Մելիքյան երեւույթին, բոլորն են ճանաչում որպես վախկոտ ու լպրծուն գործ տվողի՝ ով ամեն բանի ընդունակ է. ցանկացած ստորության, ցինիզմի ու անմարդկային քայլի, միայն թե կարողանա որեւէ տեղից մի պատառ բերանն առնել…

Այս օրերին էլ, հանրահռչակ խառնակիչը վազում է է՛լ կառավարություն, է՛լ խորհրդարան, է՛լ ՀՀԿ վերին ու ստորին օղակներ, ու դժգոհում, որ Տավուշի մարզում մարզպետը աջ ու ձախ սխալ որոշումներ է կայացնում, իր կադրերին չի նշանակում պաշտոնների, որ մարզում բոլորը վատն են, տեղում չեն բացի իր պես գործ տվողից, ում 24 ժամ Տավուշի մարզից լուրեր են տալիս ուժային կառույցների՝ ստորին դասի ներկայացուցիչները:

Սրա շրջապատի մարդիկ մեկ անգամ չէ, որ ֆիքսել են, թե ինչպես է այս «խելոքը» Տավուշ հասնելուն պես կոկոնը տաքացնում ու զանգ անում իր «շիստյորկեքին»` թարմ տեղեկությունները հավաքելու: 

Ի դեպ, այս մասին արդեն տեղեկություններ են հասել ՀՀԿ վերին էշելոնին: 

Տավուշցիների անունից, սա անձամբ նամակներ է ուղարկում խմբագրություններին (դժգոհ քաղաքացիհանդես գալով, ու փորձում է հերթական անգամ պղտոր ջրում ձուկ բռնել, ականջ չդնելով այն բանին, որ ՀՀԿ-ն փորձում է ազատվել զզվելիներից: 

 


Աբել Սիմոնյան