Փլուզում Նոր Գեղի գյուղում

07/04/2018 19:22

Ապրիլի 7-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում, տեղի է ունեցել փլուզում: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ըստ ստացված տեղեկության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է Նոր Գեղի գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 26 տանը կից շինության պատը եւ ծածկը:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: