Արտառոց դեպք՝ Արագածում

05/04/2018 17:13
Արտառոց դեպք՝ Արագածում


«Արագիլին համոզեցինք իջնել հին բնի վրա»,-մեր կայքին հայտնել է Արմավիրի մարզի Արագած համայնքի ղեկավար Աշոտ ԿամավոսյանըԳյուղամիջում՝ մշակույթի շենքի անկյունի բակում հսկա ծառը,որի վրա արագիլի բույնն էր, խնդիր ուներ, լուծումը ծառը կտրելն էր:Գյուղացիների հետ համատեղ գտանք  լուծման տարբերակը, որով և «համոզել» էինք  արագիլին իջնել բնի վրա:Արտառոցն այն է, որ կտրած ծառը իջեցրել էինք նոր  կտրած քոթուկի վրա,որի բարձրությունը մեկ մետր է: Այսինքն, արագիլն ու անցորդը մոտիկից դիտում են մեկմեկու: Որոշ ժամանակ արագիլն ուշադրությամբ հետևելով բնին, բնազդով զգաց անվտանգությունն ու իջավ բնի վրա: Հայաստանում նման արտառոց տեսարան ոչ մի տեղ չկա»,- ասում է ղեկավարն ու կատակով ավելացնումԱյս ծառն ու արագիլի ընտանիքը կարող են համայնքում տուրիզմ զարգացնել»: