Մարզային հիվանդանոցներում մասնագետների պակասի խնդիրը մնում է անլուծելի

Դիլիջան քաղաքում գործող Տավուշ բժշկական կենտրոնում, որի գործունեությունը նպատակ ունի հանրապետության հյուսիսային շրջանի ազգաբնակչությանը սպասարկել որակյալ բուժսպասարկումով, ըստ տեղացիների, մասնագետների պակաս է զգացվում։
ժամանակակից բուժսարքավորումները եւ բուժհաստատության շենքը, երիտասարդ բժիշկների ներկայացմամբ, որպես մարզային հաստատություն չունի այն գրավչությունը, որպեսզի դիլիջանցի բժիշկը մնա եւ աշխատի իր ծննդավայրում, ձգտելով իր մասնագիտական կարիերան ձեւավորի արտերկրում։
Մարզերում աշխատող բժիշկների համար մայրաքաղաքում վերապատրաստումների գնալը նույնպես ֆինանսական դժվարություններ է առաջացնում, ինչի համար ոմանք չեն ցանկանում գնալ վերապատրաստվել, կարծիք հայտնելով, որ Առողջապահության նախարարությունը նախընտրելի է այնպիսի պայմաններ ստեղծի, որ տվյալ մարզում անցկացվեն վերապետրաստման դասընթացները։
Եւ որպեսի բարձրանա բժիշկ-մասնագետի կոչումը ապագա բժիշկների կարծիքով պետք է միջին բուժպերսոնալը ավելի ապահավված լինի, թե աշխատանքի վարձատրությամբ եւ մասնագիտական կարողությամբ։
Իսկ ինչ մնում է բժիշկների վարձատրության սիստեմին, ապա բժիշկը պետք է վարձատրվի ոչ թե ըստ հիվանդների քանակի, այլ վարձատրվի, որպես ծառայություն։
Տավուշ բժշկական կենտրոնը համագործակցելով Երեւան քաղաքի լավագույն բուժհաստատությունների հետ տարեց-տարի ավելի է ընդլայնում բուժսպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունները։ Մնում է, որ երիտասարդ մասնագետների համար ստեղծել պայմաններ, որպեսզի առողջապահության ոլորտում ծերացման գործընթացը որոշակի նվազեցվի։

- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)
- Ո՞րն է քննիչների շահագրգռվածությունը եւ ինչու՞ է ՀՔԾ-ն կոծկում հանցագործությունը
- Բաց նամակ. «Անկեղծ ասած սպասում էի փոփոխության, բայց որ այն կլինի այսքան նախկինից չտարբերվող, չէի սպասում»