ՀՀԿ-ն լծվել է ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանի վարկաբեկման գործին

06/03/2018 15:20
ՀՀԿ-ն  լծվել է ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանի վարկաբեկման  գործին

Մեկմեկու հերթ չտալով՝  ՀՀԿ-ականները լծվել են վարչապետ Կարեն Կարապետյանի վարկաբեկման գործընթացին:

Աջ ու ձախ, փրփուրը բերանին վարկաբեկում են, որովհետև առել են հոտը՝ վստահ, որ Սերժ Սարգսյանն   է լինելու մեր երկրի հերթական ՀՀ վարչապետը՝ վերագրելով նրան միակ ու անկրկնելի լինելու հատկանիշներով:

Ու դաժանաբար քծնում են՝ է՛լ գեներալիտետ, էլ նախկին ՀՀ Ոստիկանապետ ու այլք… աչքի առաջ ունենալով՝ ապագա յուղոտ պաշտոններ:

Ահա իրական նպատակը՝ փրփրագեղ քծնանքի: 

Ապագա պաշտոն ստանալու մոլուցքով կուրացած՝ մոռացել են, թե ինչպես էին  ժամանակին  գովերգում Կարեն Կարապետյան վարչապետին:  Վերջինս դեռևս լռում է:

Հետաքրքիր էր  լսել,  թե ինչպե՞ս է վերաբերում այս ամենին քաղաքական պերսոնաժ, կիրթ, բանիմաց համարվող  գործող  վարչապետը, քամարհանքո՞վ է վերաբերվում, թե՞ առաջնորդվում է «Հիմարների հետ չեն վիճում» սկզբունքով՝ անորուշության մեջ թողնելով ՀՀԿ  ստոր, մարդկային թերմացքին…