Վահագն Գրիգորյանը թող զգուշանա Սմբատ Բագրատունու զայրույթից

23/03/2018 16:50
Վահագն  Գրիգորյանը թող զգուշանա  Սմբատ Բագրատունու զայրույթից

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանն  աբովյանցիներին գցել է թյուրիմացության մեջ՝ բոբիկ լինելով հայոց  պատմությունից,   թղթաբանությամբ արձանագրել, ապա հանրությանը հայտարարել է, որ Աբովյանի պուրակում տեղադրված արձանը Տրդատ թագավորինն է:

Այս լուրն այսօր  տարածվել է անգամ  ԶԼՄ-ներով, որոնք լուր են հաղորդել Տրդատ թագավորի պուրակի ծառատնկման մասին:

Վահագն Գրիգորյանը պետք է զգուշանա Սմբատ Բագրատունու զայրույթից, որը Աբովյանի պուրակում  քանդակված՝ մի ձեռքով կատաղած ցլի եղջյուրից բռնած ՝ ծնկի է բերում հսկա կենդանուն:

Մեկ էլ ո՞վ գիտե, տեսար  ցլի փոխարեն Սմբատ Բագրատունին  անգրագետ քաղաքապետին չոքացնի՝ թևը ոլորելով...

Ամալյա Սահակյան