Սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման հանձնաժողովը նիստ է գումարել

13/04/2018 09:11
Սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման հանձնաժողովը նիստ է գումարել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ ապրիլի 13-ին տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստըորի  ընթացքում   քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46  հայտ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել էոր 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ  32 մլն դրամ էորից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն  դրամ,  մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամիսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ:  Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից

Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ այս և նախորդ նիստում ներկայացված և հաստատված  85 ծրագրային հայտի ընդհանուր գումարը կազմում է   3 մլրդ 387 մլն դրամորից՝ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 738 մլն դրամ էպետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1 մլրդ 459 մլն դրամմասնավորի կողմից ֆինանսավորումը՝  188,5 մլն դրամՆշված 85 ծրագրից 32-ը ներկայացվել է 18 խոշորացված համայնքի կողմից:

Համայնքային նշանակության ծրագրերը հիմնականում վերաբերում են ճանապարհների վերանորոգմանն  ու բարեկարգմանըոռոգման և խմելու ջրագծերիկոյուղագծերի վերանորոգմանն  ու կառուցմանըհամայնքների լուսավորությանըմանկապարտեզների և մշակույթի տների կառուցմանն ու վերանորոգմանըգույքիօրինակ՝ աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն:

Նշվել էոր բոլոր նախագծերը փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ նրանց կարծիքներն ու առաջարկներն ստանալու համար:

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումների արդյունքում 46 հայտերից չի հաստատել միայն մեկը՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով:

Անդրադառնալով ծրագրերի պատշաճ որակով ու արդյունավետությամբ  իրականացմանը՝  Կարեն Կարապետյանը նշել է. «Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտաոր խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվենՀրատապ և այլ ծրագրերով համայնքներին տրվող  պետական միջոցները հատկացվելու են  խիստ նպատակայինԵթե 3-4 տարի սուբվենցիաների այս ծրագիրը շարունակենք  և իրականացնեք այնպես,  ինչպես որ նախատեսում ենք,  համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի»:

Կարևորվել է նաև ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝  կապված շինարարության  որակի և այլնի հետԿարեն Կարապետյանը  պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է աշխատել նաև մարզպետարանների թիմերի հետ: