Մոուրինյո. «Մենք խնդիրներ ունենք...»

20/02/2018 16:41
Մոուրինյո. «Մենք խնդիրներ ունենք...»


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Սևիլյայի» հետ արտագնա խաղից առաջ հայտնել է թիմում վնասվածք ունեցող խաղացողների մասին: «Կարծում եմ, որ մինչև հանդիպումը ոմանք կարող են շարք վերադառնալ:

Շանս ունեն Ռեշֆորդը, Վալենսիան և Էրերան:

Պոգբայի դեպքում չգիտեմ: Ռոխոն, Ջոնսը, Մարուանն ու Զլաթանը հաստատ չեն խաղում, այնպես որ նման կարևոր խաղին մենք որոշակի խնդիրներով ենք մոտենում: Բայց իմ կարծիքով, այստեղ իր դերը պետք է խաղա մեր հոգեբանությունը: Մենք ուժեղ և կուռ թիմ ունենք: Մենք գիտենք, որ խաղը դժվարին է լինելու, սակայն պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները», ասել է Մոուրինյոն:

«Սևիլյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: