Սպանությունը բացահայտված է, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու «սեւ շուկան» հովանավորելու համար

07/03/2018 11:40
Սպանությունը բացահայտված է, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու «սեւ շուկան» հովանավորելու համար

 Ինչպես հայտնի է, 4 օր ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած փնտրվում էր Գավառի շուկայում ապօրինի փող փոխանակող Հայրապետ Հերգնյանը: Այսօր գտել են նրա սպանված դին, իսկ սպանությունն էլ բացահայտված է:


Իսկ քանի որ սպանությունը բացահայտվել է, հիմա Գավառի բաժինը սպասում է ՀՀ ոստիկանապետի խրախուսանքին եւ շնորհավորանքին:

Հատկապես ոգեւորված են Գավառնի ոստիկանության բաժնի պետ, հնդկական սերիալների մեծ երկրպագու Արայիկ Քոչարյանը, եւ նրա հովանավոր՝ ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը:


Առավել քան համոզված ենք, որ այդ պարգեւ տվողների մտքով էլ չի անցնի, իսկ ո՞վ է այս հանցագործության իսկական մեղավորը՝ սպանության համար պարարտ հող ստեղծողը:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարզկենտրոն Գավառի քաղաքային շուկայում 10-15 հոգի, ոստիկանների աչքի առաջ գումարի անօրինական առք ու վաճառք են իրականացնում:, իսկ այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները չեն էլ արձանագրում այդ փաստը:

Թե՞ բաժնի պետին յուրաքանչյուրից հավաքված 20 հազարական դրամներն էին «կուրացնում» ոստիկաններին: Արայիկ Քոչարյանից բացի, ոսկեգույն թղթադրամներից օգտվում էր նաեւ Արսեն Ադամյանը, ում վարորդն անձամբ էր նույն այդ շուկայում ամեն օր 100 դոլարանոց մանրում ու չնկատելու տալիս այդ 15 հոգուն, ովքեր ազատ առեւտուր էին անում:

Ու հիմա ուսադիրներով գողերը մռութները լիզելով պարգեւի են սպասում: Իսկ դրա իրավունքն ունեն, չէ՞ որ ամեն աղմկոտ հանցագործությունից հետո Գավառի բաժինը՝ Արսեն Ադամյանի հովանավորությամբ «Փոխանցիկ դրոշ»-ն է հյուրընկալում: Այնպես որ այս անգամ էլ բացառություն չէ...

շարունակելի