Սասունիկում նշվեց Սուրբ Զատիկը

03/04/2018 09:03
Սասունիկում նշվեց Սուրբ Զատիկը


Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի Արմինե Կարապետիи անվան նորակառույց մանկապարտեզը գործում է 2016թ-ի հունիսի 1-ից։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մանկական այս հաստատությունում փոքրիկ սասունիկցիները թեմատիկ ծրագրերով ստանում են համապատասխան կրթություն եւ  դաստիարակություն։  Օրերս մանկապարտեզում փոքրիկների մասնակցությամբ նշվեց Սուրբ Զատկի տոնը։ Հոգեւոր այս գեղեցիկ տոնին մանկահասակ երեխաները սիրով եւ եռանդով էին պատրաստվել։


-Մեր մոտ անցկացվող բոլոր միջոցառումները կազմակերպվում են բարձր մակարդակով։Համայնքի ղեկավարությունն ու մանկապարտեզի աշխատողները տնօրենի հետ շատ ուշադիր են, վաղուց ենք սպասել, որ մեր երեխաները հաճախեն այսպես լավ պայմաններ ունեցող մանկապարտեզ։ Հարեւան գյուղերում, որ լսում են, թե ինչ լավ է այստեղ, իրենց երեխաներին էլ են բերում մեր գյուղի մանկապարտեզ,-ներկայացրեցին միջոցառմանը մասնակյից ծնողները։


Հ.Գ. Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մանկապարտեզները միշտ եղել են «Հայկական ժամ»-ի ուշադրության կենտրոնում եւ ողջունվել են այն բոլոր համայնքապետերը, ովքեր, հատկապես գյուղական համայնքներում, չվախենալով պատասխանատվությունից եւ ծախսերից համայնքի մանկապարտեզը գործուն են պահում: