«Ռեալ»-ը և «Բավարիա»-ն հաղթանակներ տոնեցին

04/04/2018 06:26

 Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

 Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուս»-ին: Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը և Մարսելոյի մեկ գոլն օգնեցին «արքայական ակումբ»-ին առավելության հասնել 0:3 հաշվով:

Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիա»-ն 1:2 հաշվով առավելության հասավ իսպանական «Սևիլիա»-ի նկատմամբ: Իսպանական ակումբի կազմում աչքի ընկավ Սարաբիան, իսկ Խեսուս Նավասի ինքնագոլը և Տիագո Ալկանտարայի գոլերն օգնեցին «Բավարիա»-ին հաղթանակ տոնել: