Պատգամավորն աղանդավորներին հովանավոր

15/02/2018 11:12
Պատգամավորն աղանդավորներին հովանավոր

Այսօր Շիրակի մարզի Սարատակում, գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է կայանալու: Սարատակցիներն ահանազանգում են:

Բանն այն է, որ համագյուղացի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը միջամտում է տնօրենի նշանակման հարցում։

-Ռոմիկ Մանուկյանը Հոռոմ գյուղից է Արեւիկ Մուրադյանին հրավիրել ու նշանակել Սարատակի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար։ Մենք չենք ուզում, տնօրենը մեր գյուղից պետք է լինի, Արեւիկ Մուրադյանը հոռոմ գյուղում էլ է գրանցված աշխատող մանկավարժ։ Նաեւ թասիբի հարց է։ Հոռոմցիները տարիներ առաջ մեր գյուղից հավաստագիր ունեցող տնօրենի մրցույթին մասնակցող թեկնածունին թույլ չեն տվել, որ իրենց գյուղում աշխատի, նույնն էլ մենք չենք թղնի,-ասում են սարատակցիները։

Նշենք, որ  2017թ-ի դեկտեմբերի 19-ին կայացել  էր առաջին մրցույթը, որի ժամանակ Արեւիկ Մուրադյանը չէր ընտրվել չորս կողմ եւ երեք ձեռնպահ հարաբերակցությամբ, շարունակելով ԺՊ-ի աշխատանքը։ Եղել են նաեւ փորձեր, երբ դպրոցում թույլ չեն տվել, որպեսզի Արեւիկ Մուրադյանը դպրոց մտնի, այստեղ է հաճախել մարզպետ Արթուր խաչատրյանը,  նոր միայն հանդարտվել է լարված մթնոլորտը։


Ըստ սարատակցիների, Արեւիկ Մուրադյանի անձի դեմ լարվածությունը գալիս է այն հանգամանքից, որ վերջինս իր եղբոր հետ, երկար տարիներ անդամակցում են «Եհովայի վկաներ» աղանդին ու դպրոցի տնօրեն նշանակվելով, Ա. Մուրադյանի պաշտոնավարելու ընթացքում դպրոցում կտիրի նույն կրոնական ուղղվածությունը։