Սկսվեց Crowdfunding-ային արշավը

17/03/2018 19:36
Սկսվեց Crowdfunding-ային արշավը
Ողջույն։ Ուզու՞մ եք իմանալ ավելին իմ նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին: Ինչպես արդեն տեղեկացրել եմ նախորդ նամակում, ես և իմ թիմը ձեռնարկել ենք «Դրախտի դարպասը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

Ֆիլմը պատմում է՝ ՌՈԲԵՐՏ ՍՏԵՆՎԱԼ (50 տարեկան), անունով եվրոպացի ֆոտոլրագրողի մասին, ով 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ արկակոծության մեջ, ապա՝ յուրացրել մարտի դաշտում նրա կողմից արված լուսանկարները...

Ֆիլմի ստեղծագործական թիմն այսօր՝ Մարտի 17-ին, սկսում է Crowdfunding-ային արշավը Indiegogo համաֆինանսավորման հարթակում:
Եթե Դուք ցանկանում եք աջակցել հայկական կինեմատոգրաֆիայի միջազգայնացմանը, եթե կամենում եք նպաստել արցախյան մեր արդար դատի պատշաճ ներկայացմանը միջազգային հարթակներում, եթե պարզապես սիրում եք համամարդկային զգացմունքների ու արժեքների մասին պատմող որակյալ ֆիլմեր, ապա խնդրում եմ սատար կանգնել այս նախագծին Ձեր ուժերի ներածին չափով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներքևում՝ սեղմելով կարմիր կոճակին։
Միացե՛ք մեզ
Ձեր ցանկացած աջակցություն մասն է մեր հսկայական աշխատանքի, որի արդյունքում շահելու ենք բոլորս՝ հայրենիքից մինչև յուրաքանչյուր արվեստասեր աշխարհի ցանկացած անկյունում: Միացե՛ք ինձ, միասին կարող ենք իրականություն դարձնել այս կինոնախագիծը։
 
Հարգանքներով՝
Ջիվան Ավետիսյան



Hello! Want to know a little bit more about Gate to Heaven’s storyline? We’re currently in the pre-production stage! 

The film tells about ROBERT STENVAL (50), a European journalist, who returns to Artsakh in 2016 to cover the war which has been reignited after a 22-year ceasefire. In the result of his journalistic investigation, Robert meets SOPHIA MARTIROSYAN (35), a young opera singer who happens to be the daughter of missing photojournalist Edgar Martirosyan, whom Robert abandoned in captivity during the fall of the village of Talish in 1992, later appropriating the photos made by him at the battle field…

The film crew is launching a Crowdfunding campaign today, March 17th, which will run on the Indiegogo crowdfunding platform. Our track record shows that we have what it takes to make films on a large scale. See it for yourself! 

Join us and be part of the filmmaking process! It’s absolutely self rewarding! Armenian Cinematography needs to have a place in international filmmaking platforms and our films are designed to do so. 

Please consider donating! Please follow the link below:
Join us!
Every single donation makes a difference, it becomes part of our huge project, as a result we all will benefit from it, starting from our homeland to each art admirer in any corner of the world.

Join us! Together we can do everything. Let's make this a reality!!!

Best Regards,
Jivan Avetisyan.