Ջրի բացակայության պատճառով գյուղն անապատի է վերածվում

31/03/2018 19:13
Ջրի բացակայության պատճառով գյուղն անապատի է վերածվում

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի դպրոցամերձ տարածքում տարիներ շարունակ աշակերտները եւ մանկավարժական կոլեկտիվը, որքան էլ, որ  փորձել են լիարժեք ձեւով կանաչապատման աշխատանքներ իրականացնեl,  ջրի բացակայության պատճառով ոչ մի արդյունքի չեն հասել։

Տեղացիները պատմում են, որ շրջակա տարածքում ջրի խորքային հոր կա, որը տարիներ շարունակ անտարբերության է մատնված եղել։ Ու քանի, որ դպրոցում տարատեսակ ծրագրեր են իրականացվում, ոռոջման ջրի անհրաժեշտությունը խիստ զգացվում է։ Համայնքում բնակիչների հետ զրույցներում մյասնիկյանցիները տեղեկացրին, որ արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

Համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանն իր նախընտրական ծրագրերում խոստացել էր, որ այդ հարցը կլուծի եւ կատարում է։ Որի համար արդեն մասնագետներ են հրավիրվել, որպեսզի խորքային հորի հիմնովին վերանորոգման գործը ուսումնասիրեն, եւ արդյունքում դպրոցամերձ տարածքը շուտով ոռոգման ջրով կապահովվի։

Համայնքապետարանից նույնպես տեղեկացրին, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ համայնքի միջոցների հաշվին դպրոցական հաստատությանը աջակցելու համար։