Միավորվի ղեկավարը պարտքերն է մարում

02/03/2018 06:04
Միավորվի ղեկավարը պարտքերն է մարում

 

Հայկական Ժամ-ը ծնողների խնդրանքով բազմիցս լուսաբանել է Շիրակի մարզի Կապս գյուղի միջնակարգ դպրոցի աշխատանքները, հիշեցնենք մեր ընթերցողներին, որ դպրոցի շենքային պայմաններն անմխիթար վիճակում են արդեն երկար տարիներ:

Մարմաշեն համայնքի նորընտիր  ղեկավար Կարեն Արշակյանը, տեղեկացրեց որ ոչ միայն Կապս գյուղի, այլեւ նմանատիպ խնդիրներ ունեցող դպրոցական հաստատություններին աջակցություն կցուցաբերեն։ Այժմ հետընտրական Մարմաշենում, կատարվում են լուսավորության, փոսալցման եղանակով ճանապարհաշինության եւ այլ աշխատանքներ, որոնք բնակչությանը խոստացվել էր նախընտրական շրջանում։

Фото Հայկական Ժամ.

-Ես վստահ եմ չեմ կասկածում, որ կհասցնենք կատարել մեր առջեւ դրված խնդիրները։ Տարբեր կազմակերպությունների եւ անհատների, ծողների հետ արդեն աշխատում ենք, որպեսզի համայնքների դպրոցական հաստատություններում եղած խնդիրները կարգավորենք։ Ունենք դպրոցներ, օրինակ՝ Կապսի, Հացիկ գյուղի դպրոցները շատ վատ վիճակում են գտնվում, Կարմրաքար գյուղի խմելու ջրերի հետ կապված աշխատանքներ կկատարվեն, որոնք տեղում ուսումնասիրվել են, այսինք կարմրաքարցին այլեւս դույլերով ջուր չի տանի իր տուն։ Միայն համայնքի բյուջեով  չենք կարողանա տարատեսակ խնդիրներ  լուծել, մնում է միայն պետական ծրագրերով եւ անհատների բարի կամքի դրսեւորումների շնորհիվ զարգացնենք Մարմաշեն համայնքը իր բոլոր բնակավայրերով։ Միայն 7 միլիոն դրամ Հովունի բնակավայրի նախկին պարտքն ենք մարել, մինչդեռ բավականին աշխատանքներ կարվեր այդքան գումարով,- ներկայացնում է համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը եւ տեղեկացնում, որ հարկային գանձումների մասով կաշխատեն, որպեսզի համայնքի աշխատակազմը ժամանակին կատարի իր առջեւ դրված գործառույթները։

Ըստ համայնքի ղեկավարի, միավորված համանքներում պետք է աշխատեն լուրջ մասնագետներ, աշխատանքները արդյունավետ դարձնելու համար։ Եթե նախկինում համայնքներում աշխատել են տասը աշխատող, այսօր երկուսն են, պետք է պատրասխանատու մարդիկ լինեն։ Աշխատողների աշխատավարձն էլ պետք է համապատասխանի կատարած գործին,բնակավայրերի եւ պետությանը սրտացավ ու  նվիրված լինելու համար։