Հայտնի է աշխարհի չեմպիոնի անունը

25/03/2018 19:06

Իտալիայի Միլան քաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Մենասահորդների պայքարում աշխարհի չեմպիոն հռչակվեց ԱՄՆ-ն ներկայացնող Նատան Չենն, ով հայազգի Ռաֆայել Հարությունյանի սանն է։ Աշխարհի փոխչեմպիոն հռչակվեց Ճապոնիան ներկայացնող Շոմա Ունոն։ Լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Կոլյադան։ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 23-րդ տեղը: