Ո՞վ կղեկավարի Կոտայքի մարզը

14/04/2018 13:46
Ո՞վ կղեկավարի Կոտայքի մարզը

Կոտայքի մարզում համառ լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում նոր Կառավարության ձեւավորումից հետո հետո Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին նախարարական պորտֆել է բաժին հասնելու, իսկ նրա պաշտոնին նշանակվելու է Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Կարո Գուլոյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Աբովյանի քաղաքապետն էր, եւ հենց նրա անմիջական հովանավորությամբ Վահագն Գեւորգյանն ընտրվեց քաղաքապետ: Ու թերեւս սա է առիթ տալիս մտածելու, որ այս պաշտոնը եւս Գուլոյանից կանցնի Վահագն Գեւորգյանին: 

Հիշեցնենք նաեւ, որ Վահագն Գեւորգյանը հանրությանն առավել հայտնի է այն միջադեպով, որ քաղաքում տեղադրված Սմբատ Բագրատունու արձանը շփոթել էր Տրդատ թագավորի արձանի հետ: