«Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել

30/03/2018 04:58
«Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքին ներառելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապագա կառավարության կազմում կարող է տեղ ունենալ նաև «Ծառուկյան» դաշինքը, որը կոալիցիա կկազմի իշխանությունների հետ: «Մենք այդ հարցը չենք քննարկել, երբ քննարկենք, ինչ որոշման էլ հանգենք, կգանք և կներկայացնենք: Այս պահին իրենց օրակարգում կառավարության ձևավորման խնդիր դրված չէ: »,- ասաց Է.Շարմազանովը: