Շմայսի նոր բիզնեսը

19/03/2018 19:04
Շմայսի նոր բիզնեսը

Արմավիրի Մուսալեռի մեր տեղեկատվական աղբյուրների  հավաստմամբ՝ Շմայսը, նախկին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն  ավարտել է հերթական կառույցի շինարարությունը:

Ըստ մեր լրատուի,  այն  բնամթերքների շուկայի համար է նախատեսված՝ ուղիղ  գլխավոր մայրուղու վրա: Թալանված, կոռուպցիոն, կասկածելի  փողերով,  որոնցով օր-օրի սնկի պես աճում են   «լաբարոշ» բերանով հայտնի   Շմայսի  բիզնես շենքերը:

Արմավիրի տարածաշրջանի հող մշակողներն ու վերավաճառողներն  օրավարձով կմուծվեն  Շմայսին:

Արդյունքում օրեցօր կմեծանա  Շմայս –բռնաբարիչ-ֆեոդալի  փորը, մշակի փորն էլ թերսննդից  օր-օրի կկպնի կողոսկրներին:

«Մեկը  կուտե, մեկելը կաշե», սա է արմավիրցու  խուլ կռիվը  Շմայս- հարստահարողի  հետ, ով հանուն փիառվելու՝ ցանկացած պահի կհասնի թեկուզ ԱՄՆ՝ Ձախ Հարութի հետ կնկարահանվի, եթե հավես ունենա, սահման էլ կգնա՝ զինվորի հետ կլուսանկարվի:

Ինչպես ասում են, կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ ձրի: