Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ. հավակնորդների մրցաշար

16/03/2018 05:01
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ. հավակնորդների մրցաշար

 Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց ﬕավոր հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 4 ժաﬕց ավելի ձգված պարտիայում Արոնյանը և Գրիշչուկը 42-դր քայլին կիսեցին ﬕավորը: Մյուս պարտիաներից ավարտվել է Կարուանա-Կարյակ, Լիժեն-Մաﬔդյարով պարտիաները, որտեղ գրոսմայստերները համաձայնեցին կիսել ﬕավորը: 14 տուրի ընթացքում շախմատիստները ﬕմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


Տեղեկացնենք նաեւ, որ Հայկական շախմատի առաջատար Լևոնի Արոնյանի հաջորդ մրցակիցը հավակնորդների մրցաշարում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: