Պետության փոխարեն

07/03/2018 10:32
Պետության փոխարեն


Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի 2-րդ դպրոցն արդեն քանի տարի կրում է Ռազմական տեխնիկայի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող գնդապետ Արշամ Հայրիկի Սողոմոնյանի անունը:

Фото Հայկական Ժամ.

Դպրոցում կա նրա անվան թանգարանը, որտեղ պահպանվում են նրա անձնական իրերն ու աշխատանքային գործունեությանը պատկանող նյութեր:

Վերը նշված դպրոցի սան Արշամ Սողոմոնյանի հիշատակը մինչեւ օրս վառ են պահում ծննդավայր Նորատուս համայնքում: Իսկ դրան նպաստում է նաեւ, որդու՝ Արթուր   Սողոմոնյանի կապը դպրոցի հետ: Արդեն մի քանի տարի, ՌԴ-ում բնակվող    Սողոմոնյանը ստանձնել է դպրոցի ջեռուցման ծախսերը, ինչպես նաեւ դպրոցի մասնակի վերանորոգումը:

Ըստ տնօրեն Նաիրա Ներսիսյանի, քանի որ բարերարը հոգում է դպրոցի ջեռուցման ծախսերը, իրենք այդ խնայված գումարները ծախսում են դպրոցում առկա խնդիրների լուծման համար:

Օրինակ, դպրոցի ճաշարանում, որտեղ երեխաները օգտվում են «Տաք սնունդ» ծրագրից, տաք ջուր են անցկացրել, առաջիկայում էլ նախատեսել են բարեկարգել դրսի հորատ զուգարանները եւ բակը:

Фото Հայկական Ժամ.


Ըստ տնօրենի, Արթուր Սողոմոնյանի միջոցներով, դպրոցում մի քանի սենյակ վերանորոգվել է, որտեղ փոխվել են նաեւ դռներն ու պատուհանները:

Նկատենք, որ բարերարի հետ համագործակցությունը շարունակական է լինելու, ինչի արդյունքում շահում է համայնքն ու դպրոցը: