Ստի ու կեղծիքի սարդոստայնում

25/02/2018 18:32
Ստի ու կեղծիքի սարդոստայնում

Այսօր՝ փետրվարի 25-ին, վաղամեռիկ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ծննդյան օր է: Ու նորից սրտաճմլիկ ու ռոմանտիկ ժանրով հանդես եկավ Գեղարվեստի թատերականի շրջանավարտ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական, ժողովրդի կողմից կոչված՝ «սեւ կատուն» ներկայանում է որպես Սամվել Մկրտչյանի այրի, սակայն բոլոր մտերիմներն էլ հիշում են, որ Նաիրան Սամվելի սիրուհին էր:

Ու, այսօր, հերթական անգամ Նաիրայի համար, ով ի ծնե արտիստ է եղել, դերի մեջ մտնելու առիթ էր՝ դժբախտ այրու կարգավիճակով, ՖԲ ստասուսներ էր գրում ու ընկերների նամակներին պատասխանում...

Հետաքրքիր է, իսկ քանիսը՞ հիշեցին, թե   կենդանության օրոք Սամվել Մկրտչյանը ինչ տեղ էր զբաղեցնում Նաիրայի կյանքում:

Фото Naira Zohrabyan.

Լուսանկարում երիտասարդ Նաիրա Զոհրաբյանն է... ԱԺ հնաբնակները մինչեւ օրս էլ հիշում են ԱԺ կարմիր ֆոյեում  կրծքերը «մաժելով»  ու պատգամավորներին մոտեցող «Նառային», ով քսմսվելով պատգամավորներին բազմանշանակ հարցնում էր. «Կրծքերս սիրու՞ն են»: Զավեշտալի է, որ եւ՛ դրական, եւ բացասական պատասխանների դեպքում պատգամավորները հարկադրված էին լինում մուծվել՝ «Նիկոլի բերանը փակելու համար»:

Հիշեցնենք, որ չինական Կլեոպատրան՝ արդեն երկար տարիներ Նաիրա Զոհրաբյանը ուզում է կերտել եգիպտացի թագուհու կերպարը, բայց միեւնույնէ բռակ է ստացվում: Ինչեւէ, միտքս ավարտեմ՝ այդ տարիներին նա «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներից էր (Տարիներ հետո, արդեն պատգամավորներ դարձած Նիկոլն ու Նառան միմյանց խաղաքարտերը բացելով, միմյանց հիշեցնելու էին երբեմնի կեղտոտ խաղերը:Հեղ.):

Ու քանի Նաիրան ԱԺ միջանցնքներում սեթեւեթում ու զոհ էր փնտրում, Սամվել Մկրտչյանը մենակ էր անցկացնում օրը, միայն գիշերները տեսնելով կամ այդպես էլ չտեսնելով սիրուհուն: Իսկ երբ փորձում էր զանգահարել Նառային արժանանում էր վերջինիս ծղրտոցին, թե. «Սամվե՛լ, դե համբերի՝ կգամ...»:


Սակայն, Նաիրայի դեգերումները երկար սպասեցնել չտվեցին՝ նրան նկատեց այդ տարիներին Արարատի մարզպետ՝ Հովիկ Աբրահամյանը: Ու աստղ փայլեց երկուսի կյանքում՝ լոլիկագործ Հովիկը, մեկ անգամ չէ, որ նեղ շրջապատում անկեղծացել է. «Նառայի նման կայֆ ինձ ոչ մեկ չի տվել...»: 


Հավանաբար ժամանակին դասականը սրա կերպարն է նկատի ունեցել, երբ գրել է.

«... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,

Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:»


Եթե Մկան կյանքում Նառայի մուտքը սկզբում միայն զգայական էր, Նաիրա Զոհրաբյանի համար այն ավելի առարկայական էր՝ չթից շորերից դուրս գալով սեւ կատուն սկսեց ավելի դասական հագնվել, թանկարժեք օծանելիքներով օծվել, ադամանդներ կրել եւ այլն: Ու կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը սկսեց Նաիրա Զոհրաբյանին բազմակողմանի օգտագործել՝ «Հայկական Ժամանակ» թերթն օգտագործելով ու ֆինանսավորելով այն, մխչյանցի Մուկը սկսեց հոդվածներ պատվիրել իշխանական էշելոնի իր մրցակիցների դեմ: 


Կամաց-կամաց շրջանակները մեծացնելով՝ Մուկն ու Նառան գնեցին ՀՀ գրեթե ողջ մեդիադաշտը ու սկսեցին սեփական կամքը թելադրել թերթերի միջոցով... Ու աստիճանաբար Մուկը բարձրացավ քաղաքական աստիճաններով՝ ընդհուպ մինչեւ վարչապետի պաշտոնին:


Համատեղելով հաճելին ու օգտակարը, Նառա-Հովիկ զույգը կարողացավ քաղաքական դաշտում «թիփիներ» անել, ու դրա դիմաց՝ օգտագործելով խնամիական կապերը Մուկը, լրագրողի սկզբունքայնությունը մոռացած, քրեաօլիգարխիկ համակարգի քծնող Նառային քաղաքականություն խցկեց, թե սեւ կատուն քաղաքականության մեջ ինչ դերակատարում ունեցավ՝ տես տեսանյութում:


Իսկ այսօր Սամվել Մկրտչյան թարգամանչի ծննդյան օրն է...


Ակամայից հիշեցի թունավոր սարդերի ընտանիքի «Սեւ այրի»-ն, գիտե՞ք որ Սեւ այրին չափազանց վտանգավոր սարդ է: Նրա խայթոցն առաջացնում է լատրոդեկտիզմ՝ մկանային սուր սպազմներ և գլխուղեղի կամ ողնուղեղի ժամանակավոր պարալիչ, ինչպես նաև՝ մահ: Այս սարդի խայթոցից մահանում է մարդկանց 5 տոկոսը, մինչ հասցնում են հակաթույն ներարկել: Այս դասի բոլոր սարդերի փորին ավազի ժամացույցի նման կարմիր պատկեր կա, որոշների մոտ այլ կարմիր կետեր նույնպես պատահում են: Սարդի թույնի մահացու դոզան կազմում է 0,002 մգ/կգ:

 Ստացվում է, որ սեւ այրու խայթոցից միայն Մաուսին՝ Մկին է հաջողվել «կայֆ» ստանալ:



Աննա Գրիգորյան