Նոր ուսումնական տարում, նոր առարկա

24/03/2018 05:18

Картинки по запросу ճանապարհային կանոններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով 2018 թվականի փետրվարի 8-ին հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: 

Ըստ մեր աղբյուրի, նախաձեռնության հեղինակ ՃՈ պետ Եգոր Կարապետյանինն է:

Նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է: