Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018

18/02/2018 19:45
Նորվեգները մեծացնում են ոսկե մեդալների քանակը. Փհենչհան-2018

Մրցումային հերթական օրից հետո Գերմանիան մնաց նույն 9 ոսկե մեդալ: Նրանք ունեն նաև 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 17): Նորվեգիայի հավաքականն ավելացրել է ոսկե մեդալների քանակը, այն հասցնելով 8-ի, ունեն նաև 9 արծաթե և 7 բրոնզե մեդալ (ընդհանուր 24): Երրորդ տեղում մնացել է Նիդեռլանդների ընտրանին, որն ունի 6 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 13):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: