Արտահերթ ընտրություններ խոշորացումից առաջ

27/02/2018 19:24
Արտահերթ ընտրություններ խոշորացումից առաջ


Մարտի 11-ին կայանալիք արտահերթ ընտրություններ են իննը համայնքներում՝ Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա եւ Սիս համայնքներում:

Իննը համայնքներից միայն Նորամարգում է, որ գործող գյուղապետն առաղջական խնդիրների պատճառով իր թեկնածությունը չի առաջադրել: Մնացած բոլոր համայնքներում գործող գյուղապետերը մրցակիցներ չունեն:

Իսկ Նորամարգում առաջադրված են երեք թեկնածուներ՝ գյուղապետարանի առաջատար մասնագետ ՀՀԿ-ական Արմեն Գեւորգյանը, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ ՀՀԿ-ական Արման Թադեւոսյանը եւ անկուսակցական Արսեն Ղահրամանյանը։

Վերջինս սեփական բիզնեսով է զբաղվում։


Արդեն երկար տարիներ Նորամարգում տեղացիներին մտահոգում է առաջին հերթին գլխավոր ճանապարհի ասֆալտապատումը՝ «ավտոմեքենաների երթեւեկությունից առաջացած փոշին առողջության համար օր-օրի դառնում է վտանգավոր, անհանգստանում են տեղացիները»։

Գյուղում թեկնածուներից առանձնապես ակնկալիքներ չունեն՝ ամեն ոք իր աշխատանքով է զբաղված։

- էլ ի՞նչ ընտրություն, հատկապես երբ շուտով համայնքները կմիավորվեն, մեր գյուղի տղաներ են թեկնածուները, երեքն էլ ցանկություն ունեն ընտրվելու, բայց երեքից մեկը պետք է ընտրվի-կատակում են մարդիկ։

Թեկնածուներից Արման Թադեւոսյանը Մասիս  քաղաքից է, գյուղում պատմում են, որ դպրոցի ուսուցիչը դեռ երկու տարի առաջ հեռահար նպատակներ է ունեցել, որ հերթական ՏԻՄ ընտրություններին մասնակցի ու երկու տարի առաջ գրանցվել է գյուղում։

Արման Թադեւոսյանի հորեղբայրը աշխատում է Մասիս քաղաքի Գրանդ Տոբակո ընկերությունում, ինչն էլ առիթ է տալիս, նրան, որպեսզի իրեն ընտրված գյուղապետ համարի։ Ինքնավստահ է՝ թիկունք ունի։

-Առուն թռի, նոր հոպ ասա մարտի 11-ին ամեն ինչ պարզ կլինի,- կատակում են նորամարգցիները՝ նշելով,-Ֆիզկուլտուռնիկը գյուղապետ դառնալ է ուզում, տուն առ տուն ընկած միայն «Գրանդ-տոբակո»-ի սեփականատերերից է խոսում, ու նրանց անունից խոստումներ տալիս: Տեսնենք սրանից ինձ դուրս կգա: